Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել է ավելի քան 7000 կրակոց
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ: Ինչպե տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայոթւյունից, այդ ընթացքում, տարբեր տրա մաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: