Ոստիկանությունը Երևանում զենք-զինամթերք է հայտնաբերել
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը մայիսի 1-ին Երևանի տարբեր վայրերից զենք-զինամթերք է հայտնաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ա ստիճանների վրա զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցու դիմաց, գետնանցում տանող աստիճանների ձախ հատվածում, հայտնաբերել է պարկ, որի մեջ՝ կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ և տարբեր տ/չ 157 փամփուշտ:
Մայիսի 1-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողնում Ռ. Մելիքյան փողոցի թիվ 32/Բ հասցեում գործող Հայորդաց տան դիմացի կանաչապատ տարածքում` ծառի տակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է 5,45 մմ տ/չ 60 և 7,62 մմ տ/չ 12 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, և 1 ծխագլանակ: Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: