Քաղցկեղով հիվանդ տղամարդը ինքնասպան է եղել Մերձմոսկվայում
ՀասարակությունՄերձմոսկովյան Շատուրում 52-ամյա քաղցկեղով հիվանդ տղամարդը ինքնասպան է եղել սեփական հրացանից կրակելով գլխին:
Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, տղամարդու մարմինը հայտնաբերվել է ուրբաթ օրը, մայիսի 1-ին, ինքնասպանի բնակարանում: Հրացանը, որի միջոցով կատարվել է ինքնասպանությունը, գրանցված է եղել տղամարդու անունով:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ միայն փետրվարի առաջին 20 օրերի ընթացքում Մոսկվայում կյանքին հրաժեշտ է տվել 9 քաղցկեղով հիվանդ, իսկ փետրվարի 19-ին ինքնասպանություն է գործել միանգամից երկու քաղցկեղով հիվանդ թոշակառու: Ավելի վաղ ինքնասպան էր եղել նաեւ հայտնի սրտաբան Էդմունդ-Միխայիլ Լյուդեն, որը որոշեց հեռանալ կյանքից այն բանից հետո, երբ բուժհաստատությունները հրաժարվեցին հոսպիտալացնել նրան:
2014 թվականի մարտին երկու շաբաթվա ընթացքում ինքնասպան էր եղել ութ հոգի, որոնք տառապում էին քաղցկեղի տարբեր տեսակներով:
Այս տարվա փետրվարին ինքնասպան էր եղել նաեւ կոնտր-ծովակալ Վյաչեսլավ Ապանասենկոն, որն իր թողած գրության մեջ մեղադրում էր կառավարությանն ու առողջապահության նախարարությանը: