Ութսունամյա Պիեր Ռիշարը որոշել է ներկայացնել իր հուշագրությունը
Մշակույթ«Ես ոչինչ չգիտեմ, սակայն ամեն ինչ կասեմ» կինոկատակերգության անվանումով է վերնագրել իր հուշերի գիրքը ֆրանսիացի հայտնի դերասան Պիեռ Ռիշարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նրա 300 էջանոց հուշագրություններն այս օրերին թողարկել է փարիզյան խոշորագույն «Ֆլամարիոն» հրատարակչություն ը: Թեև գիրքը գրելուն 80-ամյա դերասանին օգնել է լրագրող Ժերեմի Էմբերը, այն ստացվել է ուրախ, ինչպես այն ֆիլմերը, որոնցում նկարահանվել է Ռիշարը։
Պիեր Ռիշար Մորիս Շառլ Լեոպոլդ Դեֆեն (դերասանի ամբողջական անունն է) պատմում է, թե ինչպես, լինելով հարուստ ընտանիքից, դերասանական ուղին ընտրելուց հետո որոշ ժամանակ գումար է վաստակել՝ աշխատելով որպես մերսող։ Ռիշարը ծիծաղով է հիշում նաև որոշ ֆիլմերի նկարահանումների մասին, թե ինչպես են եղանակային պայմանները խանգարել ֆիլմի ստեղծմանը: Ռիշարը պատմում է նաև դերասանական ճգնաժամի մասին, որը նրա հետ է պատահել 1980 թվականին. դերասանը չէր ցանկանում խաղալ այն դերերը, որոնք իրեն առաջարկում էին: Նա ցանկանում էր հանդես գալ հեղինակավոր թատրոնում՝ ինչ-որ դասական ստեղծագործությունում: Պարադոքս է, սակայն այսօր դերասանի խնդիրն այլ է՝ նրան առաջարկում են դերեր լուրջ ֆիլմերում, որոնց վերջում նա անպայման մահանում է:
Իր հուշերում դերասանը մեծ հիացմունքով է խոսում նաև իր գործընկերոջ՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի մասին։