Նեպալի երկրաշարժի հետևանքով Էվերեստի բարձրությունը նվազել է
ՀասարակությունԱպրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով նվազել է Էվերեստի բարձրությունը: Այս մասին գրում է The Huffington Post պարբերականը՝ հղում անելով գիտնականների միանգամից մի քանի խմբերի տվյալներին:
Նշվում է, որ աղետից հետո աշխարհի ամենաբարձր լեռան բարձրությունը նվազել է մեկ դյույմով (2.54 սմ): Գիտնականների եզրահանգումները հիմնված են եվրոպական Ստրաժ-1 արբանյակի տվյալների վրա, որն ապրիլի 29-ին անցել է Ջոմոլունգմայով:
Իր հերթին, Շրջակա միջավայրի հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Ռոջեր Բիլհամը լեռան բարձրության կորուստը գնահատում է 1-2 մմ: Սակայն նրա տվյալներով՝ Անապուրնա լեռնային զանգվածը, որը ևս գտնվում է Հիմալայներում, երկրաշարժի հետևանքով բարձրացել է 20 սմ-ով:
Գերմանիայում աերոտիեզերական կենտրոնը եկել է այն եզրակացության, որ Կատմանդուի շրջանում երկրի մակերևույթի մի մասը բարձրացել է 3 ֆուտով (մոտ 91 սմ):