Լեհաստանում ֆուտբոլային ֆանատի սպանությունից հետո երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա
ՀասարակությունԼեհաստանի Կնուրուվե քաղաքում մոտ 200 ֆուտբոլի երկրպագուներ հարձակվել են ոստիկանների վրա այն բանից հետո, երբ իրավապահները գնդակահարել են երկրպագուներից մեկին։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին, «Կոնկորդիա» եւ «Ռուհ» թիմերի խաղի ժամանակ։
Հանդիպման ժամանակ ֆանատներն սկսել են ճայթռուկներ նետել խաղադաշտ, իսկ երբ մրցավարը դադարեցրել է խաղը, հարձակվել են վերջինիս վրա։ Ոստիկանությունն ուժ է կիրառել, մասնավորապես, ռետինո գնդակներով կրակ բացել խուլիգանների վրա։
Ֆանատներից մեկը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ 200 հոգուց կազմված խումբը ծեծկռտուք է սարքել հիվանդանոցը հսկող ոստիկանների հետ։
14 ոստիկաններ վիրավորվել են, ձերբակալվել է ագրեսիվ հաձակվողներից 6-ը։