«Ղարս» ռեստորանի մոտ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 06.41-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ղարս» ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.50-ին, մարվել` 06.58-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 14UO296 պետհամարանիշով ավտոմեքենան: