Վերելակում մնացած քաղաքացուն օգնության են հասել փրկարարները
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 13.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 15 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Մ. Ն.-ին վերելակից դուրս են բերել: