Բակո Սահակյանն ընդունել է Արցախում դիտորդական առաքելություն իրականցնող մի խումբ եվրապատգամավորների
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող` Եվրախորհրդարանի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի ու Գերմանիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին դիտորդական առաքելություն իրականացնելու համար` այն արժեւորելով քաղաքական, մարդասիրական եւ բարոյական տեսանկյուններից: