Սքեյթբորդի և սեգվեյի էլեկտրական հիբրիդ՝ քաղաքում տեղաշարժվելու համար(տեսանյութ)
TVՆոր տրանսպորտային միջոցը ըստ արժանվույն կգնահատեն ակտիվ կենսակերպի սիրահարները և նրանք, ովքեր սիրում են հարմարավետությունն ու ատում են մնալ խցանումների մեջ: Սեգվեյի և սքեյթբորդի մեջտեղում տեղադրել են էլեկտրական շարժիչ՝ արդյունքում ստանալով նորույթը:
Գերմանական S-Walker ընկերությունը Ֆրանկֆուրտի ավտոսրահում ներկայացրել է S-Walker Board նախագիծը: Այդ երկանիվ տրանսպորտային միջոցը, որն ըստ էության իրենից ներկայացնում է հիբրիդ, ոչ շատ ուշ ապագայում արդեն կհայտնվի փողոցներում:
Այն իրենից ներկայացնում է երկանիվ տախտակ:
S-Walker Board-ը կարող է անձնական տրանսպորտային միջոց դառնալ 80 կգ կշռով մարդկանց համար: Կախված տեղանքի ռելիեֆից՝ այն կարող է զարգացնել մինչև 20 կմ/ժ արագություն: