Կոստա Ռիկայի ափի մոտ սելիտրա փոխադրող նավ Է խորտակվել
ՀասարակությունԿոստա Ռիկայի իշխանություններն աղետի գոտի են հայտարարել Խաղաղ օվկիանոսի ափի շուրջ հարյուր կիլոմետր ձգվող շրջանն այն բանից հետո, երբ Պունտարենաս առողջարանային քաղաքից ոչ հեռու խորտակվել Է թունավոր քիմիկատներ փոխադրող բեռնատար նավը, տեղեկացնում Է BBC-ը:
Նավում եղել Է գրեթե 200 տոննա ամոնիակային սելիտրա, որն օգտագործվում Է պարարտանյութեր եւ պայթուցիկ նյութեր արտադրելիս:
Կոստա Ռիկայի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը տեղացի բնակիչներին եւ աղետի գոտում գտնվող զբոսաշրջիկներին կոչ Է արել խուսափել ծովում լողալուց եւ ձուկ չորսալ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվի ափամերձ ջրերի, ծովային բուսական եւ կենդանական աշխարհի վիճակի անալիզի արդյունքները: