Բելառուսն արդեն հույսը չի դնում միայն ռուսական շուկայի վրա, որտեղ շուրջ 900 մլն դոլար Է կորցրել. վարչապետ
ՏնտեսությունԲելառուսը մտադիր Է դիվերսիֆիկացնել իր արտահանումը եւ հույսը չի դնում միայն ռուսական շուկայի վրա, որտեղ այս տարի հանրապետությունը շուրջ 900 մլն դոլար Է կորցրել: Այդ մասին «Բելառուս 1» ազգային հեռուստաալիքի եթերում հայտարարել Է երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
Նա ասել Է, թե «խնդիր Է դրված 5 մլրդ դոլարի հասցնել արտահանումը Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներ»:
«Ընդամենը կառավարությունը 56 երկիր Է նշել որպես իր արտադրանքի համար հեռանկարային շուկաներ»,- հայտարարել Է վարչապետը: Ընդսմին նա հայտնել Է, որ «այս տարվա երկու ամսում մենք այդ 56 հեռանկարային շուկաներ 107 մլն դոլարով ավելի շատ արտադրանք ենք ուղարկել, քան անցյալ տարի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: