Երևանի Հերացու փողոցում քաղաքացու են կողոպտել
ՀասարակությունՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից, կողոպուտ կատարելու կասկածանքով, մայիսի 3-ին՝ ժամը 23.00-ին, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1997թ. ծնված Նարեկ Ս.-ին և ներկայացրել 1999թ. ծնված Գառնիկ Զ.-ին ու 1999թ. ծնված Յուրա Ա.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22.00-ին, Հերացու փողոցում Նարեկ Ս.-ն բացահայտ հափշտակել է 1978թ. ծնված Քրիստինե Բ.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, 10.000 ռուբլի և 3 բջջային հեռախոս: Վնասի չափը պարզվում է: Հափշտակվածն առգրավված է: Կատարվում է քննություն: