Հրդեհներ են բռնկվել հանրապետության մի շարք խոտածածկ տարածքներում
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում սեպտեմբերի 3-4-ը հրդեհներ են բռնկվել:
Մասնավորապես, Երևանի Թումանյան թաղամասի թիվ 7/2 շենքի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքում ՝ 100 քմ, Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ՝ 5 հա, Արմավիրի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում ՝ 1 հա, Սևանի մշակույթի տան մոտակայքում ՝ 50 քմ, Կոտայքի մարզի Արզնի գյուղի 5-րդ փողոցի թիվ 84 տան մոտակայքում ՝ 50 քմ, Չարենցավան քաղաքի, եղևնիների պուրակի մոտակայքում ՝ 1000 քմ և 500 քմ, Հրազդան քաղաքի «Մալի բազար» կոչվող շուկայի մոտակայքում ՝ 2 հա, Հրազդան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ՝ 1 հա, Շիրակի մարզի Մարմարաշենի խճուղում՝ 500 քմ, Շիրակի մարզի Ձորակապ գյուղում՝ 2200 քմ, Սյունիքի մարզի Խոտ գյուղում ՝ 4 հա, Վայոց Ձորի մարզի, Վայք քաղաքում՝ 10 ընկուզենի և մոտ 1 հա, Վայոց Ձորի մարզի, Հերմոն գյուղում ՝ 3000 քմ, Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում՝ 3 հա, Դովեղ գյուղում ՝ 70 քմ, խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: