Հնդկաստանում բացվել է սուրոգատ մայրերի «գործարան» (լուսանկարներ)
LifestyleԱշխարհում առաջին անգամ, հնդկական փոքրիկ Անանդ քաղաքում բացվել է սուրոգատ երեխաների գործարան, որտեղ հարյուրավոր անգործ հնդիկ կանայք հնարավորություն կունենան փող վաստակել` օտարերկրյա զույգերի համար երեխաներ «արտադրելով»:
Ապագա ծնողները կարող են իրենց ամուսնու սերմը կամ կնոջ ձվաբջիջը ուղարկել այդ հասցեով, իսկ ավելի ուշ, նշանակված ժամկետին գալ և վերցնել իրենց երեխային։
Այս կլինիկայում միլիոնավոր դոլարների ներդրում է արված, որպեսզի ամեն բան համապատասխանի սուրոգատ մայրերի, ծնողների և նրանց երեխաների համար։

Սուրոգատ մայրերը ամեն երեխայի համար ստանում են 8 հազար դոլար, իսկ ապագա ծնողները վճարում են 28 հազար։

Ներկա պահին ավելի քան 100 հղի կին կա, ովքեր ապրում են առանձին մասնաբաժնում։ Չնայած, որ հիվանդանոցը գտնվում է կազմավորման փուլում, այնուամենայնիվ այստեղ 600 նորածին է լույս աշխարհ եկել։




