ՀՕՊ-ին եւ զրահատեխնիկային վերաբերող ծրագրերը գերակա են ՌԴ-ի եւ Թուրքիայի համար. «Ռոստեխ»
ՀասարակությունՍ: Հակաօդային պաշտպանության համալիրների, զրահատեխնիկայի եւ ռազմածովային տեխնիկայի ու սպառազինությունների համատեղ ծրագրերը ՌԴ-ի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության գերկայությունն են: Այդ մասին մայիսի 5-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Ռոստեխ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում:
Մայիսի 5-ից մինչեւ 8-ը Ստամբուլում տեղի կունենա IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսը: Ռուսաստանը ցուցահանդեսում կներկայացնի ավելի քան 200 անուն զենք եւ ռազմական տեխնիկա: Ցուցադրանքի՝ Ռուսաստանի մասի կազմակերպմամբ զբաղվում Է «Ռոստեխ» պետական կորպորացիան:
«Մեր ջանքերի կարեւոր ուղղությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հետ գիտատեխնիկական համագործակցության զարգացումն Է: Առավել հեռանկարային ուղղություններից են այն համատեղ ծրագրերը, որոնք կապված են փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համալիրների, զրահատեխնիկայի® ինչպես նաեւ ռազմածովային զանազան տեխնիկայի եւ սպառազինության հետ»,- ասել Է «Ռոստեխի» ներկայացուցիչը:
Կորպորացիայի մամուլի ծառայությունում նշել են, որ Ռուսաստանը եւ Թուրքիան նաեւ քննարկում են կապի թվային մարտավարական միջոցների եւ ուղեծրային տիեզերական համակարգերի բնագավառում համատեղ ծրագրերի ստեղծման հնարավորությունը: