Met Gala-ին Ռիհանայի զգեստի ծաղրանկարները ցնցել են համացանցը
LifestyleԵրեկ երեկոյան Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, որին ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր։ Համաշխարային աստղերի շքեղ տեսքի մասին արդեն տեղեկացրել ենք, ինչպես նաեւ անդրադարձել ենք Քիմ Քարդաշյանի ու Բեյոնսեի զգեստների նմանությանը։ Իսկ այժմ ժամանակն է խոսել Ռիհանայի եւ նրա զգեստի ծաղրանկարների մասին։

27-ամյա երգչուհու դեղին հագուստի հեղինակը չինացի դիզայներ Գուո Պեյն է։

Զգեստը մեծ իրարանցում է առաջացրել, եւ մինչ Ռիհանան երեկոն էր վայելում, համացանցում տարածվում էին նրա զգեստի ծաղրանկարները։





Ի դեպ, երեկոյի ընթացքում Ռիհանան փոխել է իր զգեստը, ինչի մասին վկայում է Կարա Դելեւինի հետ լուսանկարը, որը երգչուհին տեղադրել է Instagram-ում։

