Գաբրիել Ղազարյանը Դիլիջանի միջազգային դպրոցում քննարկել է կրթահամալիրի մարզական հնարավորությունները
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի Դիլիջանի միջազգային դպրոց այցելության նպատակն էր դպրոցի ղեկավարության հետ քննարկել տարածաշրջանի երիտասարդների շրջանում սպորտով զբաղվելու, տարբեր մարզաձևերում ընդգրկելու և ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու հնարավորությունները քննարկելը:
«Կարծում եմ, Դիլիջանի միջազգային դպրոցի այս պատրաստակամությունը օրինակ կծառայի նաև մարզային այլ ուսումնական հաստատությունների համար, որոնք նույնպես թույլ կտան իրենց մարզաբազաների հնարավորություններն օգտագործել այդ տարածաշրջանի երիտասարդներին տարբեր մարզաձևերում ընդգրկելու գործընթացում»,- ասել է նախարար Ղազարյանը:
Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել բասկետբոլի դահլիճին, լողավազանին և տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզասրահների պայմաններին, այնուհետև, դպրոցի ղեկավարների և համապատասխան պատասխանատուների հետ կայացած քննարկման ընթացքում իր գոհունակությունը հայտնել, որ կրթահամալիրը մարզի դպրոցի սան չհանդիսացող երիտասարդներին սպորտում ընդգրկելու համար նախաձեռնել է տրամադրել իր մարզաբազաները:
Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: