Փրկարարները վնասազերծել են Ռինդ գյուղի տներից մեկի բակում հայտնված գայլին
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 09.57-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ-ի խումբը և ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քնացրել են գայլին և տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի: