Արագածոտնում և Կոտայքում հակակարկտային կայաններից իրականացվել է 8560 կրակոց
ՀասարակությունՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 32 կայանից մայիսի 5-ին՝ ժամը 14.34-ից մինչև 16.02-ն,կրակոցներ են իրականացվել Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Աաղձք և Ուջան, Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Զորավան և Արգել համայնքներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված համայնքներում ընդհանուր առմամբ իրականացվել է 8560 կրակոց: