ՀԱԳ(Գ)Մ-ն Գոհար Ենոքյանի գործի քննության օբյեկտիվության հույս է հայտնել
ՀասարակությունՀայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությանը ՀԱԳ(Գ)Մ հայտարարություն է տարածել, որով իր անհանգստությունն է հայտնել Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով:
Հայտարարությունում նաև նշված է. «Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ, խնդրում ենք պատկան մարմիններին՝ հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը: Հույս ենք հայտնում, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը միաժամանակ հայտնում է, որ հետևողական կլինի գործի հետագա ընթացքի նկատմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը: Նախաքննությունը շարունակվում է: