ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են բնապահպանական հարցեր
ՀասարակությունՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արտակ Զաքարյանի նախագահությամբ, քննարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից, նիստի հիմնական զեկուցող, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել Կիոտոյի ար ձանագրության «Ա» եւ «Բ» հավելվածներում, մասնավորապես՝ սահմանել այդ արձանագրության կողմ հանդիսացող զարգացած երկրների կողմից ջերմոցային գազերի արտանետումների կրճատման երկրորդ ժամանակաշրջանի՝ 2013-2022 թթ. քանակական պարտավորությունները:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի մարման ժամկետով ՀՀ-ին կտրամադրի 3.5 մլն եվրո վարկ, որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու կոշտ կենցաղային թափոնների կա ռավարումը Կոտայքի մարզում եւ Սեւան քաղաքում: Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների ու արկղերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ նոր աղբավայրի կառուցմանը:
Քննարկված միջազգային համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:
Հանձնաժողովը որոշել է առաջիկայում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 3 ծրագրերի վարկային համաձայնագրերի վերաբերյալ: