Եմենում 646 մարդ է զոհվել
ՀասարակությունԵմենում մարտի 26-ից ի վեր զոհվել է 646 և վիրավորվել 1364 մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը: Ինչպես հաղորդում է արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից տեղեկացրել են, որ վիճակագրական տվյալներն ընդգրկում են մարտի 26-ից մինչև մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածը:
Սաուդյան Արաբիան մայիսի 5-ի գիշերը ռմբակոծել է Մաալա, Հաջիֆ քաղաքները: Աղբյուրի տեղեկացմամբ՝ մեծ թվով բնակիչներ գաղթել են Թաուահի քաղաքից:
Ավելի վաղ ՄԱԿ-ը կոչ էր արել Սաուդյան Արաբիային դադարեցնել Եմենի օդանավակայանների ռմբակոծությունները, որպեսզի հնարավոր լինի կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրել: Արաբական դաշինքն ուսումնասիրում է ռմբակոծությունները դադարեցնելուց հետո որոշ շրջաններին օգնություն տրամադրելու հնարավորությունները:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերվանից: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Քատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Դաշինքն ապրիլի 21-ին հայտարարել էր գործողությունների ավարտի և միաժամանակ նոր գործողություններ սկսելու մասին, որոնք կրում են «Հույսի վերականգնում» անվանումը: