Քաղաքացին զինամթերք է թողել ոստիկանության նախկին շենքի մոտ
ՀասարակությունՄի քաղաքացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ ոստիկանության նախկին շենքի աստիճանների մոտ զինամթերք է թողնում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 3 շենքի աստիճանավանդակի ձախակողմյան հատվածում պարկի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռն ակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 125 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: