Հաստատվել է «Տարվա նախագիծ և կառույց» մրցույթ-ցուցահանդեսի և անցկացման կարգը
ՀասարակությունՀՀ քաղաքաշինության նախարարությունը Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպում է ամենամյա մրցույթ-ցուցահանդես՝ «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթ-ցուցահանդեսի նպատակն է մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկ ների բացահայտումը՝ բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ։ Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ։
Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված աշխատանքների ուսումնասիրությունից և գնահատումից հետո որոշվելու են հաղթող-մրցանակակիրները, իսկ գլխավոր մրցանակի արժանացած աշխատանքի հեղինակ մասնակցին կամ մասնակիցներին տրվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ:
Մրցույթ-ցուցահանդեսը կանցկացվի 2015 թվականի դեկտեմբերի 5-15-ը` Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ աշխատանքների ընդունման վերջնաժամկետը` 2015 թվականի նոյեմբերի 20-ը։