Քիմ Քարդաշյանը՝ իր «Selfish» գրքի շնորհանդեսին (լուսանկարներ)
Lifestyle«Կոստյումների ինստիտուտ-2015» միջոցառմանը մասնակցելուց հետո մի քանի ժամ անց Քիմ Քարդաշյանը այցելել է «Barnes & Noble» գրախանութ, որտեղ նախատեսված է ստորագրության շարք Selfish կոչվող Սելֆի հավաքածուի հրատարակման կապակցությամբ:
Քիմը ստորագրել է մի քանի օրինակ և բնականաբար արել է մի քանի ինքնանկար «սելֆի» իր երկրպագուների հետ, ովքեր մի քանի ժամ հերթ են կանգնել Քարդաշյանի ստորագրությամբ օրինակ ստանալու համար:
Նշենք, որ «Selfish»-ի սահմանափապ տպագրությամբ օրինակները մեկ րոպեի մեջ ամբողջությամբ գնել են հեռուստաաստղի երկրպագուները:
Այնուամենայնիվ, Քիմի սելֆիների գիրքը այնքան էլ ջերմ չի ընդունվել մասնագիտական շրջանակներում: The Guardian թերթի մշակութային քննադատը Քիմի «Եսասերը» համարել է լուսանկարչության արվեստի մահ:
«Սելֆիի տարածվածությունը խոսում է այն մասին, որ լուսանկարի դարաշրջանը, որպես արվեստի ժամանակաշրջան, ավարտվել է: «Selfish»-ը վերջնականապես թաղեց այդ գեղեցիկ արվեստը: Այսօր լուսանկարները կատարում են միայն տեղեկատվական գործառույթ: Ում կհետաքրքրի տաղանդավոր կոմպոզիցիաները, եթե Քիմ Քարդաշյանի հետույքը տեսնելու հնարավորություն կա»,- գրել է քննադատը:




