Ռուսաստանում հայ պատգամավորը Lexus LX 570 -ով փորձել է անցնել մայիսմեկյան երթի միջով (տեսանյութ)
ՀասարակությունԱրդեն մի քանի օր է Պրիմորիեի Օրենսդրական ժողովի պատգամավոր Արտուշ Խաչատրյանը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ մայիսի 1-ին փերձել է մեքենայով անցնել Վլադիվոստոկում անցկածվող ցույցի միջով:
Միջադեպը գրանցվել է մայիսի 1-ին, տեղի ժամանակով 12:00-ին: Հասարակական կարգն ու երթևեկությունը պահպանող ոստիկանության վերահսկած տարածքից դուրս է եկել Lexus LX 570 մակնիշի մեքենան և փորձել անցնել գլխավոր ճանապարհով, որտեղ միջոցառում է տեղի ունեցել:
Ոստիկանության հորդորներին վարորդը չի լսել և փորձել է շարունակել ճանապարհը, ինչ էլ խնդիրներ է առաջացրել: Ոստիկանությունը Արտուշ Խաչատրյանի մտադրությունը կանխել է:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն Արտուշ Խաչատրյանը լուրջ հիվանդությամբ է տառապում և պետք է բուժման ենթարկվի նախապես նշանակված ժամանակացույցի համաձայն: Միջադեպի գրանցման պատճառն այն է, որ նա շտապել է իր բժշկի մոտ: Խաչատրյանի առողջական խնդիրների մասին լսելուց հետո տեղի ոստիկանները շտապօգնություն են հրավիրել: Դեպքի վայր է ժամանել նաև Վլադվոստոկի ոստիկանապետ Սերգեյ Գուսևը: