Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-4 աստիճանով
ՀասարակությունՀանրապետության տարածքում մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մայիսի 8-ին կբարձրանա 3-4, 11-ին` ևս 2-3 աստիճանով:  ;Քամին` հարավարևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում մայիսի 7-ի գիշերը, 9-11-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, մայիսի 8-10-ին՝ +26 աստիճան, մայիսի 11-ին՝ +28 աստիճան: