«Հաղթանակի օրը» երգը Դոնի Ռոստովում երգել Է առնվազն 15 հազար մարդ
ՀասարակությունՌոստովի մարզի շուրջ 15 հազար բնակիչներ մայիսի 6-ին Դոնի Ռոստովի Թատերական հրապարակում միաբերան երգել են «Հաղթանակի օրը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է նահանգապետ Վասիլի Գոլուբեւը:
Մայիսի 5-ին համանման ակցիա Էր կազմակերպել Դոնի պետական տեխնիկական համալսարանը: Դրան մասնակցել են բուհի շուրջ 12,5 հազար ուսանողներ, դասախոսներ եւ տարածաշրջանի բնակիչներ: Միջոցառումը գրանցվել Է Ռուսաստանի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես հայրենասիրական երգի ամնազանգվածային կատարում:
Մայիսի 6-ին Ռոստովի Թատերական հրապարակում հավաքվել Էին վետերաններ, կառավարության աշխատակիցներ, երիտասարդական կազմակերպություններ, տարածաշրջանի մունիցիպալ կազմավորումների պատվիրակներ: Նրանք ռեկորդի սահմանման հայտ չԷին ներկայացրել:
«Ըստ մեր գնահատումների՝ լեգենդար երգն այսօր կատարեց առնվազն 15 հազար մարդ, եւ դա՝ չնայած անձրեւին»,- ասել Է Գոլուբեւը:
Բանաստեղծ Վլադիմիր Խարիտոնովի եւ կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի «Հաղթանակի օրը» երգը, որը գրվել Է 1975 թվականին, նվիրված Է Հայերենական մեծ պատերազմում տարած հաղթանակին: Այն մեծ ժողովրդականություն Է վայելում: Երգը Ռուսաստանում ու ԱՊՀ-ի երկրներում մայիսի 9-ին անցկացվող հանդիսությունների անբաժան մասն Է դարձել: