Ֆեյսբուքյան լայքերի տեակները
ԲլոգԳագիկ Մամուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նոռմալլայք, երբ դուրդ գալիս ա, լայքում ես:
Ինքնալայք, երբ սեփական փոստն են լայքում:
Քաղաքավարալայք` ինքը մեր բոլոր առիթներին լայքել ա, ամոթ ա, մենք էլ լայքենք:
Քծնալայք, երբ լայքում են ուղղակի քծնվելու համար, անկախ բովանդակությունից:
Ավտոլայք, երբ լայքում են ոչ թե փոստը, այլ գրողին` ելնելով անձնական համակրանքից:
Չտեսալայք, երբ լայքմեջ են անում անխտիր բոլոր փոստերը:
Ցուցալայք, երբ լայքում են, ցույց տալու համար, որ տեսել են փոստը:
Մուրալայք, որ խնդրեմ չե՞ք մեծացնի ու լայքեք:
Լայք-անլայք, էն որ առանց կարդալու ումն ա, լայքում են, հետո փոշմանում:
Ֆոտոլայք,երբ մենակ ֆոտոներն են լայքում:
Պռոստըլայք` սքռոլ անելիս լայքում ես անկապ. մարդը որ պոստ ա արել, ուրեմն ուզեցել ա որ լայքես, հո մսիցդ չե՞ս պոկում էդ լայքը:
© «Լայքի հոգեբանություն» ամբիոն