Մայիսի 8-10-ը Թբիլիսիում տեղի կունենա «Նոր գինու փառատոնը»
ՀասարակությունՄայիսի 8 – 10-ը Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա «Նոր գինու փառատոն 2015»-ը: Սեզոնի գինու գլխավոր միջոցառումը Վրաստանում կհավաքի ինչպես գինի արտադրողների, գինու մասնավոր կազմակերպություններ, այնպես Էլ գինեգործների, սոմելիեների, գրողների եւ քննադատների ամբողջ աշխարհից, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Մայիսի 8-ին մաճառի՝ թվով վեցերորդ փառատոնը կբացվի «Ֆունիկուլյոր» ռեստորանում ինը տարատեսակների գինու հազվագյուտ սորտերի համտեսմամբ: Միջոցառում կայցելեն հատուկ հյուրեր՝ գրողներ, լրագրողներ, բլոգերներ եւ սոմելիեներ Հոլանդիայից, Իտալիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:
Մայիսի 9-ին փառատոնը կշարունակվի Թբիլիսիի Դեդա Էնի (Մայրենի լեզվի) զբոսայգում կարասների տոնական բացմամբ: Վրաստանի տարբեր տարածաշրջաններից մինչեւ 60 խոշոր ընկերություններ, մանր տնտեսություններ եւ 55 ընտանեկան մառաններ այնտեղ կներկայացնեն վերջին բերքի գինու 72 սորտեր: