Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է գողության 11 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 7 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 դեպք: