Սահմանին իրավիճակը հանգիստ է. Սեյրան Օհանյան
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է, հակառակորդը սադրանքների չի դիմում, եւ դա, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, պայմանավորված է երկու հանգամանքով: «Կրակոցները քիչ են, հարևանի կողմից սադրանքի փորձեր չկան: Կարծում եմ, երկու հանգամանք կարող է ազդած լինել` առաջին հերթին Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակը։ Երկրորդ՝ իրականում մեր հարևանները հասկանո ւմ են, որ պետք չէ գնալ այդ քայլերին, պետք է մտածել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մասին»,- ասաց նախարարը` հավելելով, որ եթե հակառակորդը հասկանա` լավ, հակառակ պարագայում հայկական զինված ուժերը պատրաստ են պաշտպանել հայրենիքի սահմանները: