ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. նախարար Օհանյան
ՀասարակությունՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում բարձր մակարդակի վրա է: Վերջին ժամանակաշրջանում ստորագրված կարեւորագույն փաստաթղթերն ապահովում են այդ համագործակցության զարգացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ, անշուշտ, մտահոգություն կա, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանի Դաշնությունից:
«Եթե համեմատելու լինենք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում, քան Հայաստանի եւ այլ երկրների միջև: Վերջին ժամանակաշրջանում ստորագրած կարեւորագույն փաստաթղթերն ապահովում են ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության զարգացումը: Ինչ վերաբերում է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին, դա յուրաքանչյուր երկրի խնդիրն է: Մտահոգությունները պարեբարաբար արտահայտում ենք, եւ դա բերում է նրան, որ այդ ամենը վերահսկելի իրավիճակում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտեց, որ սահմանին կանգնած զինվորները բարձր մակարդակի հերթապահություն են իրականացնում եւ օրըստօրե կատարելագործվում են մարտական հերթապահության բոլոր տարրերը: