ՀՀ բուժհաստատություններում ընթացիկ տարում բուժվել է 200 դատապարտյալ
ՀասարակությունՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ և կալանավորված անձ տեղափոխվել է ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում է նաև պետական պատվերի շրջանակներում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից 2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ տեղափոխվել է ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: 2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել է ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել է: