Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Ժակը, Լուլուն, Գոռը, Անկան և Արամը՝ իրենց մեծ սիրո` ռադիոյի մասին

Lifestyle

Blog.1in.am-ը գրում է.

Ռադիոն խորհրդավոր, հետաքրքիր աշխարհ է. ռադիոմանները, վստահաբար, գիտեն այս մասին ու մայիսի 7-ը մեծ տոն են համարում, քանի որ այսօր ռադիոյի ծննդյան օրն է: Մեր բարեկամն արդեն 120 տարեկան է:)

Առաջին ռադիոընդունիչը ստեղծել է Ալեքսանդր Պոպովը, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս գյուտին շատ մոտ էր նաև Գուլիելմո Մարկոնին: Ռադիոյի հավատարիմ հաղորդավարներից հետաքրքրվել ենք, թե ինչ դեր ունի ռադիոն իրենց կյանքում:

Արամ Չախոյան («Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի գործադիր տնօրեն)

Ռադիոն իմ կյանքում շատ մեծ նշանակություն ունի. այն համարում եմ իմ կյանքի աշխատանքը: Այստեղ քո ասելիքը պետք է տեղ հասցնես բացառապես լավ խոսքով ու լավ ձայնով: Հեռուստատեսությունում կարող ես ավելի հեշտ լուծել այդ խնդիրը՝ օգտագործելով արտաքին տեսքդ: Ռադիոն իր մեջ ինչ-որ գաղտնիք ունի, ինչն ինձ միշտ դուր է եկել:

Երբ ես սկսեցի ռադիոգործունեությունս, 1995 թվականն էր, պետությունն ի վիճակի չէր ապահովելու բարեկեցիկ վիճակ, լույս, ջուր չկային, բայց կար լրատվության մի աղբյուր, որն առանց հոսանիքի էր աշխատում՝ մարտկոցներով: Մենք շատ լուսավոր աղբյուր էինք: Ես զգում էի, որ մենք ամենուր կանք և այդ պատասխանատվությունից ավելի էի ոգեշնչվում: Ինձ համար դրանք շատ լավ տարիներ էին: Ունեմ ունկնդիրներ, ովքեր իմ շատ լավ ընկերներն են դարձել:

Անկա Սարիբեկյան (Ռադիո Ջան)

Ռադիոն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի՝ աշխատանք, կարիերա, ապրելու միջոց, արդեն նաև կենսակերպ, քանի որ իմ ամբողջ օրը կապված է ռադիոյի հետ: Ժամանակի ընթացքում այս ամենը դարձավ իմ մի մասնիկը. ռադիո ասելով՝ ես հասկանում եմ ինձ ու ինձ ասելով հասկանում եմ՝ ռադիո:

Դասախոսներիցս մեկն ասում էր, որ պետք է սիրահարվես ռադիոյին, որովհետև ռադիոն անբուժելի հիվանդություն է: Հիմա ես կարող եմ ասել, որ սիրահարված եմ դրան:) Ես երբեք չէի էլ երազի ունենալ այնքան ունկնդիրներ, որքան ունեմ հիմա:

Ժակ (Ռադիո Վան)

Ռադիոն իմ կյանքում ճակատագրական նշանակություն ունի: Այն ամբողջովին փոխել է իմ կյանքը, նույնիսկ երկրորդ կեսիս եմ ռադիոյի շնորհիվ գտել:)

Ես միշտ ապրել եմ ռադիոյով, բոլոր քայլերս տարել են դեպի ռադիո, սակայն «Ոսկե Քնարի» շնորհիվ ակամայից ավելացավ հեռուստատեսությունը, որն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Երբ խոսքին ավելանում է վիզուալ աջակցությունը, բերում է մի շարք այլ հնարավորություններ:

Ամեն դեպքում ռադիոյում ավելի ազատ եմ զգում ինձ, քանի որ այնտեղ կարող ես տարբեր կեցվածքներ ընդունել, տարբեր տրամադրությամբ լինել, շատ աննորմալ կատակներ անել, իսկ հեռուստատեսությունը կոնկրետ սահմաններ ունի, որոնցից դուրս չգալով՝ պիտի փորձես գտնել քեզ:

Լուսինե Բադալյան (Ռադիո Վան)

Ռադիոն թթվածնի պես մի բան է իմ կյանքում, ամենակարևոր կենսական ուժերից մեկը: Ռադիոն ու հեռուստատեսությունն ինձ համար անհամեմատելի են. լրիվ տարբեր աշխարհներ են: Ես գրեթե միաժամանակ եմ սկսել աշխատել ռադիոյում ու հեռուստատեսությունում, և տարբեր փուլերում ինձ թվում էր, թե ռադիոն ավելի կարևոր է, սակայն հետո հեռուստատեսությունն էլ կարողացավ շատ մեծ տեղ գրավել իմ կյանքում: Այնուամենայնիվ, ես մի աստիճանով բարձր եմ դասում ռադիոն: Այնտեղ ամեն ինչ ավելի մտերմիկ ու ազատ է. դու դու ես, հեռուստատեսությունում, այնուամենայնիվ, դու այնպիսին ես, ինչպիսին պիտի լինես:

Եգոր Գլումով (Ռադիո Վան)

Ռադիոն իմ կյանքում շատ կարևոր նշանակություն ունի: Ինձ համար այն ավելի հետաքրքիր է, քան հեռուստատեսությունը. սա ասում եմ՝ աշխատանքային փորձ ունենալով 2 տեղում էլ: Ռադիոն թույլ է տալիս միացնել սեփական փոքրիկ հեռուստատեսությունն ուղեղում և ստեղծել գողտրիկ, հետաքրքրիր աշխարհ: Ռադիոյում ավելի շատ ազնվություն կա, որը հեռուստատեսությունը չի տալիս, քանի որ հեռուստատեսությամբ կարող ես ունենալ գեղեցիկ արտաքին, սպիտակ ատամներ, հաճելի ժպիտ, եթե աղջիկ ես, մեծ կուրծք ու գրավել մարդկանց: Ռադիոյում այդ ամենը չի աշխատում, դու պետք է իրականում լինես ազնիվ, մաքուր, բարի, իմաստուն, գիտելիքներով լի, որպեսզի կարողանաս գրավել մարդկանց: Միայն քո ձայնով դու պետք է կարողանաս մարդկանց ծիծաղեցնել, տխրեցնել, զայրացնել, օգնել… Հավատացեք, դա ավելի դժվար է:

Ռադիոյում աշխատանքի անցնելուց հետո հասկացա ԶԼՄ-ների ազդեցությունը մարդկանց ուղեղների վրա: Մինչ այդ ես չէի պատկերացնում, որ լրատվական միջոցներն այդքան հզոր ուժ ունեն: 

 

Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»