Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ
ՀասարակությունԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: