Մայիսի 17-ի տեղական հանրաքվեներին դիտորդական առաքելություն կիրականացնի երեք կազմակերպություն
ՀասարակությունԼոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում սահմանված ժամկետում հավատարմագրվել է 3 տեղական հասարակական կազմակերպություն:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ լրատվական ծառայությունից, «Ընտրական համակարգեր կենտրոն»-ից հավատարմագրվել է 11 դիտորդ, «Գորիսի մամուլի ակումբ»-ից՝ 7 դիտորդ, «Ազատականություն և ժողովրդավարություն»-ից՝ 10 դիտորդ: