Բնական ճանապարհով շուրթերը մեծացնելու 3 տարբերակ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ներկայումս նորաձև աղջիկները ցանկանում են ունենալ հաստ և ընդգծված շուրթեր։
Աստղերն ու մոդելները նորաձևությանը հետևելու համար հաճախ դիմում են թանկարժեք վիրահատությունների և ներարկումների, որը ցանկալի արդյունքի հասնելու ամենաարագ տարբերակն է։ Սակայն կան նաև բնական միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է շուրթերը մեծացնել և ունենալ փքված շուրթեր։
1․Անանուխի յուղի օգտագործմամաբ կունենաք հաստ շուրթեր։ Այն նաև հանգստացնող ազդեցություն է ունենում նյարդերի վրա։ Անանուխի յուղը գրգռում է շուրթերը և առաջացնում թեթևակի ուռածություն։ Այն նաև շուրթերին գեղեցիկ գույն է հաղորդում՝ առանց վնասելու։
2․ Մարմնի տարբեր հատվածները մեռած բջիջներից ազատելը համարվում է օգտակար։ Այս կանոնը վերաբերում է նաև շուրթերին։ Շուրթերը մեռած բջիջներից ազատելու համար շագանակագույն շաքարավազին խառնեք կոկոսի յուղ և մերսեք շուրթերը։ Այս տարբերակով կմեծացնեք շուրթերը և կհաղորդեք վարդագույն փայլ։
3․Շուրթերի մեծացման համար կարելի է օգտագործել նաև դարչինի յուղ։ Այն պետք է համապատասխան խոզանակով կամ մատով շրջանաձև շարժումներով մերսել շուրթերին։
Ցանկացած յուղ, որը բարելավում է արյան շրջանառությունը, կարող է հիասքանչ ազդեցություն ունենալ և ձեզ պարգևել փափուկ, փքված շուրթեր։