«Պրոգրես» բեռնատար տիեզերանավն ընկել Է Խաղաղ օվկիանոսը
Հասարակություն«Պրոգրես Մ-27Մ» բեռնատար տիեզերանավը Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասի վրա դադարեցրել Է իր գոյությունը: Այդ մասին հաղորդել Է «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունը:
Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ Երեւանի ժամանակով ժամը 06:04-ին «Պրոգրեսն» այրվել Է մթնոլորտի խիտ շերտերում:
«Սոյուզ» հրթիռը «Պրոգրես» բեռնատար տիեզերանավով Ղազախստանի Բայկոնուրից մեկնարկել Էր ապրիլի 28-ին:
Հրթիռի երրորդ աստիճանից տիեզերանավի անջատման ժամանակ Թռիչքների կառավարման կենտրոնն այլեւս հեռուստաչափական տեղեկատվություն չի ստացել:
Տիեզերանավում եղել 2,5 տոննա բեռ, այդ թվում՝ 500 կիլոգրամ վառելիք, 50 կիլոգրամ օդ, 420 կիլոգրամ ջուր, ինչպես նաեւ թթվածնով բալոններ եւ սարքավորանք, ինչպես նաեւ ծախսի նյութեր: