Շամշյանի տեսանյութերը պարունակում են նաև ուսուցողական տարրեր. Վահե Ղազարյանը` «Սուր անկյուն» հաղորդման մասին
LifestyleLife.panorama.am-ի զրուցակիցը «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանն է, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց իր վերլուծական հաղորդման նպատակները, պատմեց հաղորդման ընթացքում վեր հանած խնդիրների և դրանց լուծումների մասին, անդրադարձավ հանրության շրջանում հաղորդման վերաբերյալ քննադատություններին ու հաղորդաման հեռարձակման օրվա հետ կապված խնդիրներին և առաջ քաշեց լրագրության համար կարևոր սկզբունքները, որոնք, ըստ նրա, պետք է գործածի յուրաքանչյուր լրատվամիջոց:
-Պարոն Ղազարյան, «Սուր անկյուն» հաղորդումը բարձրաձայնում է տարբեր խնդիրների մասին, արդյոք իսկապես փոփոխություններ լինո՞ւմ են այն խնդրահարույց ոլորտներում, որոնց անդրադառնում եք:
-Խնդրահարույց ոլորտ չկա: Կան բարդ խնդիրներ, ապօրինություններ, չարաշահումներ, մարդու և համայնքների իրավունքների խախտումներ, որոնց մենք անդրադառնում ենք: Դատելով պատկան մարմինների օպերատիվ արձագանքից և մեր բարձրացրած հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներից, կարելի է եզրակացնել, որ դրական տեղաշարժեր, իրոք, լինում են: Ասենք, երկուշաբթի օրերին քաղաքապետարանում անցկացվող խորհրդակցությունների ժամանակ պարտադիր քննարկման է դրվում նախորդ օրը «Սուր անկյունով» իրենց հասցեին արված քննադատությունը և տրվում համապատասխան հանձնարարական: Թարմ օրինակ. մայիսի 3-ի թողարկմանը խոսեցինք քաղաքային տրանսպորտի` հատկապես երեկոյան ժամերին անկանոն աշխատանքի մասին, հաջորդ օրը քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարական իջեցրեց`խիստ հսկողության տակ պահել այդ հարցը:
Շարունակությունը ՝ այստեղ :