Իրանում բողոքի ակցիայի մասնակիցները հյուրանոց են հրկիզել
ՀասարակությունԻրանի Մահաբադ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել եւ հրկիզել հյուրանոցի շենքը սպասուհու մահվանից հետո, որը ցած Էր նետվել չորրորդ հարկի պատուհանից, ենթադրաբար, փրկվելով բռնացողից: Միջադեպը տեղի Է ունեցել մայիսի 4-ին քաղաքի միակ չորսաստղանի հյուրանոցում: Ինչպես հաղորդել Է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով քրդական զանգվածային լրատվամիջոցներ, 25-ամյա սպասուհուն փորձել Է բռնաբարել այն պաշտոնյան, որը հյուրանոցի տիրոջը խոստացել Է նման ծառայությունների դիմաց հաստատությանը տրամադրել հինգերորդ աստղը:
Աղջիկը ցած Է նետվել չորրորդ հարկի պատուհանից եւ մահացել ստացած վնասվածքներից: Քաղաքագլուխ Ջաֆար Քաթանին հավաստել Է բռնաբարման փորձի վերաբերյալ տեղեկատվությունը:
Կասկածյալը կալանավորված Է, չնայած դրան, մայիսի 7-ին հյուրանոցի շենքի մոտ հավաքվել են հազարավոր բողոքավորներ: Որոշ ժամանակ անց հյուրանոցը հրկիզել են, սոցիալական ցանցերում հրապարակվել են լուսանկարներ իրադարձությունների վայրից, որոնցում երեւում Է, որ կրակը պատել Է շենքի բոլոր հինգ հարկերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: