Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ինչու՞ Սերժ Սարգսյանը կրկին չմասնակցեց ԵՏՄ նախագահների հանդիպմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Մոսկվա` մասնակցելու հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին: Սակայն նախագահի գրաֆիկը թույլ չտվեց նրան մասնակցել այսօր կայացած ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը: Հենց այստեղ է, որ առաջանում են մի շարք հարցեր: Սկսենք սկզբից:

2014թ-ի հոկտեմբերին Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Սա միտված էր ավելի լայն հնարավորություններ ստեղծելու մեր տնտեսության, արտաքին հարաբերությունների և այլնի համար: Եվ շատ էլ բնական է, որ մեր` ոչ այնքան զարգացած տնտեսության համար շատ ավելի նպատակահարմար է տնտեսական կապերն ամրացնել այն երկրների հետ, որոնք մեր տարածաշրջանում են, հետևաբար ավելի հարմար աշխարհագրական դիրք են զբաղեցնում առևտրային գործընթացներն իրականացնելու համար:

Սա հայտնի ճշմարտություն է: Հայտնի է նաև այն, որ տարածաշրջանում` հետևաբար նաև Հայաստանում, ֆինանսատնտեսական ճգնաժամ է, և, թերևս, այս հարցն առաջնային խնդիր է այս օրերին:

Եվ հենց այս գիտակցմամբ էլ այսօր` մայիսի 8-ին, ԵՏՄ անդամ երկրների նախագահների հերթական հանդիպումն էր տեղի ունենում, որին մեր նախագահը կրկին չմասնակցեց: Նախագահը Վաշինգտոնում էր:

Վերջերս տեղեկացրել էինք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին ՀՀ Նախագահի ներկայությամբ ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։

Ստացվում է, որ մեզ համար շատ ավելի հրատապ է ապրանքաշրջանառության պայմաններ քննարկելը ԱՄՆ-ի հետ` այն երկրի, որը հակառակ կիսագնդում է և որի հետ ապրանքափոխանակություն իրականացնելը մի քանի անգամ ավելի մեծ ծախսերի հետ է կապված, քան ասենք Բելառուսի կամ Ռուսաստանի: Եվ դժվար թե մեր ղեկավարությունն այս հանգամանքն աչքաթող արած լինի, քանզի հենց նույն ղեկավարությունն է որոշում կայացրել ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Եվ հարց է առաջանում, թե ինչի՞ հետ է կապված ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը մեր նախագահի բացակայությունը: Գուցե ԱՄՆ-ում ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումնե՞րը: Բայց մի՞թե դրանց կազմակերպումը մեր` հայերիս «ձեռքերում» չէ, կամ թե չի՞ կարող Հայաստանը միջոցառումների շարունակությանը, որը կլինի մայիսի 8-ին, ներկայանալ ոչ թե առաջին, այլ ասենք երկրորդ դեմքով: Եվ վերջապես, այս կազմակերպական անհարթությունները արդյոք հնարավոր չէ՞ լուծել, երբ հարցը վերաբերում է երկրի տնտեսաֆինանսական վիճակին, այն կառույցի հերթական հանդիպմանը, որին անդամակցելու թիվ մեկ շարժառիթը, ինչպես նշել է Էդուարդ Շարմազանովը, եղել է մեր տնտեսական շահը եւ դաշնակցային հարաբերությունները: Իր խոսքում փոխնախագահը շարունակել է. 

«ՀՀ նախագահը մայիսի 9-ին լինելու է Մոսկվայում և մասնակցելու է հաղթանակի տոնակատարություններին, եւ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ոչինչ չի սպառնում»:

Գուցե չի սպառնում, բայց արի ու տես, որ կամ մեզ համար շատ ավելի կարևոր են ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը (որի հակասական լինելու մասին արդեն խոսեցինք), կամ շատ ավելի հավանական մի տարբերակ կա. մեզ ԵՏՄ-ում պարզապես չեն սպասում…

Արուսիկ Տիգրանյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան