Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության աշխարհագրությունը
ՀասարակությունՄոսկվայում Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ` անհրաժեշտ համարելով ԵԱՏՄ-ի հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնումը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Անհրաժեշտ եմ համարում ընդլայնել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության աշխարհագրությունը հարավային ուղղությամբ՝ մասնավորապես, Իրանի հետ առավել սերտ հարաբերությունների հաստատման միջոցով»: