Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Ինչպես են նեղանում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները (լուսանկարներ)

Lifestyle

Խոյ

Խոյերն ամեն մարդու նկատմամբ ունեն իրենց ուրույն հաշվարկները։ Խոյն ամեն ինչ անում է սեփական շահի համար, և քանի դեռ դու պետք ես Խոյին, նա ամեն կերպ կձգտի կառավարել իր էմոցիաները, սակայն եթե դու ինչ-որ հարցում հակադրվես զոդիակի այս նշանին, ուրեմն մեղքը քոնն է։ Քեզ սպասում են երկու հավանական սցենարներ. առաջինում քեզ ամբողջովին կջնջի իր կյանքից՝ որպես անցանկալի, երկրորդը՝ քեզ բախտ կվիճակվի տեսնել գազազած Խոյի, իսկ դա, պետք է խոստովանել, որ ամենահաճելի տեսարանը չէ։ Որպես կճղակավորների ներկայացուցիչ՝ նա կփորձի պոզահարել քեզ, ռնգերից գոլորշի բաց թողնել և կճղակներով հողը փորել։ Մի անհանգստացեք սակայն, դա նորմալ է, քանի որ ցուցադրական ելույթից այն կողմ նա չի գնա, քանզի Խոյը սովորաբար կարողանում է կառավարել իրենց ցասումը։

Ցուլ

Ցլերի համբերությանը միայն նախանձել է կարելի։ Նա երկար է հանդուրժում իրեն նեղացնողին, նույնիսկ կարող է աչք փակել տարբեր մանր վատ արարքների վրա, բայց պետք է չէ թքել Ցլի հոգու մեջ, որովհետև եթե նրա համբերության բաժակը լցվի, նա միանգամից տեղը կդնի չափերն անցածին՝ գտնելով նրա աքիլեսյան գարշապարն ու հենց դրան հարված հասցնելով։ Այսքանով հանդերձ՝ Ցլերը հազվադեպ են ֆիզիկական հաշվեհարդարի հասցնում գործը։

Երկվորյակներ

Հիշեք. Երկվորյակների հետ կատակները վատ են, ինչպես ասվում է՝ «В тихом омуте черти водятся…»։ Դուք երբեք չեք կարող իմանալ, թե ինչ կարելի է սպասել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներից, քանի որ ամբողջովին տրվելով զայրույթի պոռթկմանը՝ նա կարող է անգամ ֆիզիկական ուժ կիրառել, չնայած նրան, որ հետո կարող է զղջալ դրա համար։ Երկվորյակները շատ անկանխատեսելի են. այսօր նրանք կարող են ծիծաղել առաջին հայացքից անմեղ քո կատակի վրա, իսկ վաղը կարող են իրենց վրա վերցնել դա ու նեղանալ՝ լռելով այդ նեղացածության մասին։

Խեցգետին

Խեցգետինները խիստ զգայական ու նեղացկոտ արարածներ են։ Նրանք ամեն ինչ սրտին մոտիկ են ընդունում։ Այս նշանի ներկայացուցիչները շատ դժվարությամբ են հաղթահարում նեղացածությունը, նրանք կհառաչեն, կմտորեն՝ ինչի համար և հանուն ինչի և զայրացկոտ հայացքներով կկրակեն նեղացնող ուղղությամբ։ Սակայն այսքանով Խեցգետինն ամենայն հավանականությամբ սահմանափակվի, քանի որ Խեցգետինները վրեժ հազվադեպ են լուծում։ Այսքանով հանդերձ, եթե դու իրոք ու շատ խորն ես նեղացրել Խեցգետինին, ապա զգուշացիր, որովհետև նրանց վրեժխնդրությունը շատ հմուտ է լինում. նրանք երկար նախապատրաստում են վրեժի պլանը՝ մինչև վերջին մանրուքները, իսկ հետո թաքուն հարվածում են նեղացնողի ամենաթույլ տեղին։

Առյուծ

Առյուծներն ինքնասիրահարված էգոիստներ են, որոնք չեն հանդուրժում ոչ մի վիրավորանք՝ արված իրենց հասցեին։ Ապտակ ստանալով նեղացնողից ու չխորանալով պատճառների մեջ՝ նրանք ակնթարթային հակահարված են հասցնում։ Առյուծները, ինչպես ոչ ոք, գիտեն, որ լավագույն զենքը խոսքն է, ուստի հաճախ վիրավորում են ճարտասանությամբ։ Նրանց ցասումնալից ճառերը, որպես կանոն, ակնթարթորեն կաթվածահար են անում նեղացնողին։ Սակայն Առյուծները չեն կարողանում նեղացած մնալ երկար ժամանակ, քանի որ նրանք ամենևին էլ հիշաչար չեն, և արդեն հաջորդ օրը նրանց ցասումից հետք էլ չի մնա։

Կույս

«Ես հիշաչար չեմ, ես պարզապես չար եմ ու հիշողությունից էլ լավ եմ». ահա սա է Կույսերի բնավորության տիպիկ բնութագիրը։ Կույսերը վրեժի վարպետներ են, ու նրանք ոչ ստանդարտ են գործում. երկար ժամանակ պահպանում են նեղացածությունը, փնտրում են նեղացնողի թույլ կետը և վերջապես հասցնում են ճշգրիտ հարված… բայց ոչ իրենց ձեռքով։ Ասեկոսեներ, բամբասանքներ, ինտրիգներ… ահա Կույսերի էքսկլյուզիվ ոճը։

Կշեռք

Կշեռքները խիստ նեղացկոտ են և մշտապես դեգերում են լավ ու վատ տրամադրությունների միջև։ Նրանք անասելի սուր են զգում զրուցակցի ամեն մի խոսքն իրենց հասցեին և ծանր են տանում ցանկացած կծող բառ։ Սակայն որքան էլ տարօրինակ թվա, նրանք չգիտեն, թե ինչ է վրեժ ասվածը, և վատագույն դեպքում Դուք Կշեռքի մոտ կտեսնեք ցասման ակնթարթային պոռթկում, ղժղժոց, սկանդալ, կամ էլ նա կսկսի բոլորին պատմել, թե ինչ վատն եք Դուք, իսկ հետո կմոռանա ամեն բան ու կհաշտվի վիրավորողի հետ։

Կարիճ

Կարիճն ամենավրեժխնդիր ու հիշաչար նշանն է հորոսկոպում։ Եթե Դուք նեղացրեք եք Կարիճին, ապա նա կշարունակի ժպտալ՝ նայելով Ձեր աչքերի մեջ, սակայն չխաբվեք, քանի որ նա ուղղակի թաքցնում է իր իրական զգացմունքներն ու արդեն այդ պահին վրեժի պլանն է կառուցում, իսկ վրեժ լուծող Կարիճներն ունակ են ամեն ինչի՝ անիծելուց մինչև Ձեր աղցանի մեջ ապակու բեկորներ լցնելը։

Աղեղնավոր

Աղեղնավորները երբեմն կարող են անցնել նույնիսկ Կարիճներին ու Առյուծներին վրեժ լուծելու հարցում։ Նրանք սովորաբար ներողամիտ են նեղացնողների հանդեպ, քանի որ համարում են այդ խղճուկ էակին իրենց թանկագին ուշադրությանը ոչ արժանի։ Աղեղնավորը շտապողական չէ վրեժ լուծելիս, նա իրեն նեղացնողին կանցկացնի դժոխքի բոլոր օղակներով, բայց աստիճանաբար։ Աղեղնավորի վրեժը սովորաբար գեղեցիկ ու մտածված է։

Այծեղջյուր

Ի՞նչ եք խոսում, կենդանակերպի այս նշանները նեղանալ չգիտեն։ Երբե՛ք։ Նրանք պարզապես մարդկանց սկսում են պիտակավորել ու իրենց նեղացնողներին բաժանում են երկու խմբերի. փոշի, որին ուշադրություն դարձնել հարկավոր էլ չէ, իշխանություն ունեցողներ, որոնցից իրենք վրեժ չեն լուծի՝ իրենց իսկ շահից ելնելով, բայց կանեն այնպես, որպեսզի նեղացնողն ինքը գա Այծեղջյուրի մոտ ու ներողություն խնդրի։

Ջրհոս

Ջրհոսներն ուռճացնելու վարպետներ են։ Նրանք վիրավորանք տեսնում են ամենուրեք, նույնիսկ եթե այնտեղ ոչինչ էլ չկա։ Նրանք վրեժ չեն լուծում, պարզապես ձեռքի թեթև շարժումով ջնջում են նեղացնողին իրենց կյանքից։ Սակայն եթե վիրավորողը շատ մտերիմներից է ու թանկ է Ջրհոսի համար, ապա նա կսահմանափակվի հրապարակային սկանդալով, որին կհաջորդեն երեխայական նեղացկոտությունն ու չխոսելը։

Ձկներ

Ձկներն էմոցիոնալ մազոխիստներ են։ Գրեթե բոլոր Ձկները վեճերի ժամանակ միևնույն սցենարն են կիրառում. նրանք խղճում են իրենք իրենց ու երկար փնտրում են պատճառներ, թե ինչու են իրենց հետ այդքան տգեղ վարվում։ Հասցված վիրավորանքից վերքը դեռ երկար չի լավանում նրանց մոտ, առավել ևս, որ Ձկները քչփորում են այն։ Այսքանով հանդերձ՝ քիչ հավանական է, որ Դուք կտեսնեք Ձկների վրեժը, քանի որ նրանք մինչև վերջ կփորձեն հասցնել իրենց բողոքը նեղացնողների խղճին՝ ակնկալելով արցունք ու ներողություն, բայց ոչ ավելին։

 

 

 

Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջները