Գողության համար հետախուզվողը կամավոր ներկայացել է
ՀասարակությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 7-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 37-ամյա Ավետիք Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով: