«Գազպրոմը» «Թուրքական հոսքի» մի ճյուղի շինարարությունն սկսելու որոշում է կայացրել
Տնտեսություն«Գազպրոմն» այսօր՝ մայիսի 8-ին, «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարությունն սկսելու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Այսօրվանից «Թուրքկան հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության նախապատրաստության եւ մոբբիլիզացման աշխատանքներ են սկսվել»,-ասել է Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Միլլերը եւ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մայիսի 7-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են 2016-ի դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարը շահագործելու եւ գազի մատակարարումներն սկսելու մասին:
Նշենք, որ ռուսական «Գազպրոմն» ու թուրքական Botas-ը 2014-ի դեկտեմբերի 1-ին տարեկան 63 մլրդ խմ թողունակությամբ Սեւ ծովի հատակով գազատար կառուցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: