Ուզում եմ ամուսնուս հետ մնալ բանտում, միայն թե լինել իր կողքին. Կայա Խուրշուդյան
LifestyleAsekose.am-ը գրում է.
Ամիսներ առաջ դերասանուհի Կայա Խուրշուդյանն Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման շրջանակներում խոսել է իր ամուսնու բանտարկության, մատուցողուհու իր աշխատանքի, ծնողների բացասական վերաբերմունքի ու իր դժվար կյանքի մասին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Կայայի հետ` պարզելու, թե ի՞նչ փոփոխություններ կան իր կյանքում, և ինչո՞ւ կրկին նա չի երևում հեռուստաէկրաններին:

Կայա, ինչո՞վ եք զբաղվում այսօր, ձեր ֆեյսբուքյան լուսանկարներին հետևելով հասկացել ենք, որ մատուցողուհու աշխատանքը փոխարինել եք արևելյան պարուհու աշխատանքով:
Այո, շատ վաղուց եմ փոխել աշխատանքս: Սկսեցի պարել` առանց տիրապետելու այդ արվեստին, ուղղակի վերցրեցի այդ զգեստները, հագա և սկսեցի պարել: Այսօր երկու ակումբներում եմ աշխատում, բայց երբևէ մասնագիտացված չեմ եղել այդ ոլորտում, ուղղակի այդպես ստացվեց, իսկ այսօր փորձում եմ մասնագիտանալ, հղկվել, քանի որ պրոֆեսիոնալ դառնալու համար տարիներ են հարկավոր: Երկու ակումբում եմ աշխատում:
Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ աշխատանքը: Իր տեսակով այն շահավե՞տ էր նախորդից:
Ոչ, ես նույն գումարն եմ վաստակում: Պարզապես դա ավելի մոտ էր իմ արվեստին: Ինձ բեմը կանչեց, ուղղակի ձանձրացա, հոգնեցի այդ սպասարկման ոլորտից և որոշեցի փորձել ինքս ինձ այդքան հոգեհարազատ արվեստում: Չնայած համեմատականներ չեմ էլ փորձում անցկացնել թատրոնի և ակումբի բեմերի միջև, բայց ինձ միայն սփոփում է այն հանգամանքը, որ ես բեմում եմ:
Ձեր աշխատանքին ինչպե՞ս է վերաբերում ձեր ամուսինը` ճաղերից այն կողմ: Երբևէ փորձե՞լ է խոչընդոտել ձեր այդ որոշմանը:
Ես որպես դերասանուհի անհատ եմ, իհարկե, ամուսինս դեմ է ցանկացած աշխատանքի: Նա չի ցանկանում, որ ես ընդհանրապես աշխատեմ: Նա իր տեսակով խանդոտ մարդ է, և հնարավոր է իր վերադարձից հետո ես պարզապես տանից չբացակայեմ:
Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել հեռավորությունը, և ինչքան ժամանակ է պակասում ֆիզիկապես միմյանց կողքին լինելու համար:
Ես սիրում եմ նրան, սպասում ու կարոտում եմ: Հաշված ամիսներ են մնացել , որ նա դուրս գա բանտից: Շատ երջանիկ եմ նրա հետ: Բայց շատ դաժան է առանց նրա, երբ ես այցելում եմ կալանավայր երկարատև հանդիպումների, չեմ էլ ցանկանում վերադառնալ, նախընտրում եմ մնալ իր հետ բանտում, չսնվել, ոչ մի տեղ չգնալ, միայն թե լինել իր կողքին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: