Լիբանանում միջազգային համագումար կկայանա` ի զորակցություն Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների
ՀասարակությունԻ զորակցություն Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների` այս տարվա հուլիսին Լիբանանում տեղի կունենա միջազգային համագումար: Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել Վաշինգթոն կատարած այցելության ժամանակ: Վեհափառ հայրապետն ընդունել է « Պաշտպանություն քրիստոնեության» ամերիկյան խմբի նախագահ Թուֆիք Փաքլինին և ավագ խորհրդական էնդրյու Թորանին, ապա նաև ԱՄՆ Արևմտյան ու Արևելյան թեմերի ներկայացուցիչներին, ՀՅԴ Բյուրոյի անդամներին ու Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի պատասխանատուներին:
Անդրադարձ է կատարվել Միջին Արևելքում տիրող իրադրությանը և հատկապես վերջին շրջանի զարգացումներին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի սահմանադրական դատարանում բացված գործին: Առաջիկայում նախատեսվում է այդ թեմայով մամուլի ասուլիսներ հրավիրել Կոստնադնուպոլսում և Ժնևում: