Սպորտի նախարարությունն արձագանքում է հայ մարզիկների վրա ադրբեջանցիների հարձակման փաստին
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը հաղոդագրություն է տարածել նախօրեին Թբիլիսում կայացած կարատաեի աշխարհի առաջնության ժամանակ հայ մարզիկների վրա ադրբեջանցիների հարձակման մասին: «Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարութ յամբ, փորձում ենք կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:
Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»,- ասված է նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:
Նախօրեին Թբիլիսում կայացել էր կարատեի աշխարհի առաջնության ժամանակ հայ և արդբեջանցի մարզիկները հենց դահլիճում ծեծկռտուք էին կազմակերպել: